«Փյունիկի» դարպասապահը 2 հրանոթով է կռվել թշնամու դեմ. Գագիկը նաև հուլիսյան մարտերի մասնակից էր

«Մեկ-մեկ իրեն այլմոլորակային էի ասում: Տարբերվում էր իր մտածելակերպով, պահվածքով»,-պատմում է Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Գագիկ Աբրահամյանի մայրը՝ Ռիտա Դավթյանը:

«Փյունիկի» դարպասապահն ապագա ռեժիսոր էր: Նպատակներն ու երազանքները շատ են եղել: Երազել է սեփական ֆուտբոլային ակումբ ունենալու մասին:

Մայրը պատմում է, որ որդին ծայրահեղական է եղել, եթե որևէ բան անում էր՝ անում էր լավ:

«Վերջերս իր նոթատետրը գտա, մեջը ֆիլմի սյուժեներ էր գրել, որ նկարեր, մեկը ապրիլյան պատերազմի մասին էր»,-ասում է մայրը:

Գագիկը 6 ամիս ծառայել է Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել է Իջևան: Հոկտեմբերի 1-ից Արցախում մասնակցել է մարտական գործողություններին:

«Իր ցանկությունն է եղել, մինչև պատերազմն էլ դիմել էր, որ իրեն տեղափոխեն Արցախ: Հուլիսյան մարտերի ժամանակ էլ պոստերում է եղել»,-նշում է մայրը:

Կրտսեր սերժանտ է եղել, հրանոթի հրամանատար, կռվել է Մատաղիսում և Մարտակերտում: Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուլիսյան մարտերին մասնակցելու համար պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» մեդալով:

Գագիկ Աբրահամյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 12-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.