ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանել է Հայաստան

Հավաքական անվտшնգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանել է Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռшզմшկшն ղեկավարության հետ: «Օգոստոսի 9-10-ը նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ»,-ասել մամուլի քարտուղարը , փոխանցում է «Ռուսաստանն Այսօր»-ը: Հանդիպումների ընթացքում Զասը հայկական կողմին կտեղեկացնի «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի», ինչպես նաև Հավաքական անվտшնգության խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստական աշխատանքների մասին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.