Ալիեւը հասկանում է, որ կարող է կորցնել ամեն ինչ․ Մոսկվան խրվում է իր ցնորական պլաններում

Ճանապարհների կառուցման համար պատասխանատու Բաքվի պաշտոնյաները հայտարարել են Արցախում երեք նոր մայրուղիների կառուցման մասին․ Լաչինը շրջանցող ճանապարհ, Մռավ սարի տակով անցնող թունել, որը կմիացնի «Ադրբեջանը» և Քելբաջարը,  իսկ դեպի Շուշի կկառուցվի նոր ճանապարհ։ Ինչու՞ է Ալիևին պետք Շուշի տանող նոր ճանապարհ, եթե պատերազմից հետո մի քանի ամիսների ընթացքում, քանդելով հայկական բնակավայրերը, պղծելով գերեզմանները, կտրելով անտառները, փորեց նոր ճանապարհ: Ի՞նչը նրան չբավարարեց: Նախատեսվում են փոփոխություննե՞ր տարածքների առումով:

Թե՞ Ալիևն իրեն ապահովագրում է այն դեպքի հաամար, երբ, այնուամենայնիվ, վերականգնվի Մինսկի խմբի ձևաչափը, Արցախում հայտնվեն միջազգային ուժեր և դիտորդներ, և չստացվի իրականացնել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները: Նույնը վերաբերում է Լաչինը շրջանցող ճանապարհին: Նոր ճանապարհ բացելու որոշումը վկայում է այն մասին, որ Ալիևը զգում է Մոսկվայի հետ գործարքի փխրունությունը և կառուցում է մի ուղի, որը չի լինի դիտորդների վերահսկողության տակ: Իհարկե, անկախ Ալիևի որոշումներից, Երևանը չպետք է թույլ տա, որ Բաքուն եւ Մոսկվան ավարտին հասցնեն իրենց պայմանավորվածությունները: Նույնիսկ Ալիևն է հասկանում, որ ամեն ինչ կախված է մազից: Նա տեսնում է, որ անտանելի բեռ է վերցրել իր վրա, իսկ Ռուսաստանն ավելի ու ավելի է խրվում իր ցնորական պլաններում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.