Ստամբուլից Բաքու մեկնող ինքնաթիռը հայտնվել է տուրբուլենտության գոտում. Համացանցում հրապարակվել են տուրբուլենտության գոտում հայտնված Ադրբեջանական ավիաընկերություններին պատկանող Ա 320 ուղևորատար ինքնաթիռի կադրերը: Ինքնաթիռը Ստամբուլից մեկնում էր Բաքու: Տեղի ունեցածը մեծ հուճապ է առաջացրել ուղևորների շրջանում և հայտնվել է ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ադրբեջանական ավիաընկերությունը ներողություն է հայցել ուղևորներից տեղի ունեցածի պատճառով: