ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն այցելել են Տաթեւի վանական համալիր.(ՖՈՏՈ)

ՀՀ –ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն այցելել են  Տաթևի վանական համալիր. Այս մասին  «Արմենիապրես»-ը  հայտնում են USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջում:

«Դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն հիացան Սյունիքի մարզի գեղատեսիլ տեսարաններով և այցելեցին Տաթևի վանական համալիր։

Նրանք հետաքրքիր ու բովանդակալից զրույց ունեցան վանական համալիրի պատմությունը ներկայացնող քահանայի հետ: Այնուհետև ճանապարհը շարունակեցին ճոպանուղով՝ թռչնի թռիչքի բարձրությունից վայելելով Սյունիքի անհավանական գեղեցիկ բնությունը։ 


Դիտեք նկարները՝ Սյունիքում դեսպանի և գործընկերների անցկացրած զբոսաշրջային փորձառության մասին ավելին իմանալու համար։ 
Դուք էլ այցելեք Սյունիք և կիսվեք ձեր նկարներով մեզ հետ»,- գրված է ֆեյսբուքյան էջում:

 

*******************************

Ambassador Tracy and USAID/Armenia Mission Director John Allelo enjoyed the picturesque views of the Syunik region and visited the Tatev monastery. They had a wonderful informative conversation with the priest who presented the history of the monastery. They left the monastery by taking a ropeway and enjoyed the bird's eye view of the unbelievably beautiful nature.

Take a look at the pictures to learn more about their tourist experience in Syunik.

Visit Syunik and share your pictures with us!

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.