Ո՞վ է ստեղծել ու տարածել կորոնավիրուսը. CNN

CNN հեռուստաընկերությունը օգոստոսի 5-ին հաղորդեց, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները վերլուծում են Ուհանի վիրուսաբանական ինստիտուտի լաբորատորիայում ուսումնասիրված վիրուսների մասին գենետիկ տվյալները: Հեռուստաընկերությունը ստույգ տեղեկություն չունի, թե երբ եւ ինչպես ամերիկյան հետախուզությունը կարող էր օգտվել այդ տվյալներից, սակայն չի բացառում, որ դա տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայում սերվերների կոտրման հետեւանքով: Հրապարակման համաձայն` ԱՄՆ-ն այժմ տիրապետում է Ուհանի  լաբորատորիայում ուսումնասիրված 22 հազար վիրուսների մասին տեղեկություններին։

Կորոնավիրուսի «տարածումը» կապվում է Ուհանի լաբորատորիայից արտահոսքի հետ, սակայն վիրուսի ծագումնաբանության վերաբերյալ վարկածները տարբեր են։ Դրանցից մեկի համաձայն, որոնց աղբյուրը ռուսական ինսայդերներն են, վիրուսը ստեղծվել է ՌԴ Վեկտոր հանրահայտ լաբորատորիայում եւ այդտեղից 2019-ին տարվել չինական Ուհան, որտեղ էլ տեղի է ունեցել վիրուսի արտահոսքը։ Ինսայդերները դա կապում են ինչ որ հարցերի շուրջ առաջացած ռուս-չինական վեճի եւ ռուսական կողմի՝ վրեժխնդիր լինելու ցանկության հետ։ Նրանք դրանով են բացատրում վիրուսի տարածումից հետո Պուտինի՝ ամիսներ շարունակ թաքնվելը բունկերում, ով իր հերթին վախենում էր չինական վրեժից։

Միեւնույն ժամանակ, դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Մոսկվան գրեթե վասալային եւ հումքային կցորդի վիճակում է հայտնվել Պեկինի հետ հարաբերություններում․ Չինաստանը գրեթե անվճար ներկրում է ռուսական հումքը՝ էներգակիրներ, փայտանյութ, «լռության դիմաց» խոսվում է նաեւ ինչ որ համաձայնագրի մասին, որով Չինաստանին է անցնելու Ուկրաինայի չափ տարածք Հեռավոր Արեւելքում։

Այս վարկածի հետ է կապվում Վեկտոր լաբորատորիայում 2019-ի աշնանը տեղի ունեցած պայթյունը՝ «հետքերը վերացնելու» նպատակով։

Հատուկ ծառայություններն անկասկած տիրապետում են կորոնավիրուսի ծագումնաբանության ու տարածման հարցին, միեւնույն ժամանակ այն ունիվերսալ լծակ կարող է դառնալ միջազգային գլոբալ խնդիրներում։

Այս ֆոնին, ՌԴ ԱԳ առայժմ նախարար Լավրովի՝ հետխորհրդային երկրներում, հատկապես Հայաստանում ամերիկյան գումարներով ստեղծված լաբորատորիաների կապակցությամբ բարձրացրած աղմուկը խիստ հատկանշական է, պուտինյան ռեժիմի գործելակերպի տիպիկ արտահայտություն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.