Հայկական արմատներով մարզուհին դարձավ օլիմպիական չեմպիոն

Օլիմպիական խաղերի նախավերջին օրը կայացավ կանանց բարձրացատկի մրցումը: Ոսկե մեդալը նվաճեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Մարիա Լասիցկենեն: Նա ցատկեց 2 մետր 4 սանտիմետր բարձրության վրա դրված ձողի վրայով, որը լավագույն արդյունքը դարձավ: Տեղեկացնենք, որ նա նաև աշխարհի եռակի չեմպիոն է:

Տեղեկացնենք, որ Լասիցկենեի մայրը հայ է, նա ծնվել է Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայի շրջանում: Լասիցկենեի մարզիչն է Գենադի Գաբրիելյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.