ՊՆ Հայտարարությունը Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին

 Տավուշի մարզում, մասնավորապես, Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.