Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ դատարանը, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենիապրես»-ը, նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ:
Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածելոր ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալըսակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

 

Բացի այդփաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասինոր համայնքի ղեկավարը կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելըինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելըԸստ այդմ՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ վերոնկարագրյալ արարքների կատարման համար Առուշ Առուշանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետովՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.