ԱՄՆ-ը դեմ է արտահայտվել երրորդ դեղաչափով պատվաստման նկատմամբ մորատորիում սահմանելու ԱՀԿ առաջարկին

ԱՄՆ իշխանությունները քննադատել են ԱՀԿ առաջարկը՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութի երրորդ դեղաչափի ներարկման մորատորիում սահմանելու վերաբերյալ և անվանել նման դիրքորոշումը սխալ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Պսակին ճեպազրույցի ժամանակ։

«Մենք կարծում ենք, որ այդ մորատորիումը սխալ ընտրություն է»,-ասել է Պսակին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ունի բավականաչափ պատվաստանյութ՝ բնակիչներին բուստերային պատվաստանյութով ապահովելու համար։
Պսակին նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը հավելյալ դեղաչափեր կառաջարկի կարիքավոր երկրներին՝ չդադարեցնելով սեփական երկրում վերապատվաստման ծրագիրը։

Սպիտակ տունը նման հայտարարություն է արել՝ ի պատասխան ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի հայտարարության, ըստ որի՝ անհրաժեշտ է մորատորիում սահմանել ապահովված երկրներում վերապատվաստման վրա՝ մոլորակի բնակչության գոնե 1/10-րդ մասին երկրորդ դեղաչափով պատվաստելու համար։ Նրա խոսքով՝ դա հնարավոր չէ անել հարուստ երկրների կողմից պատվաստանյութերի զանգվածային գնումների պատճառով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել էր որպես օգնություն 80 մլն դեղաչափ պատվաստանյութ ուղարկել ցածր և միջիկ մակարդակի եկամուտ ունեցող երկրներ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.