Թուրքիայի Տուրունչ ավանն ամբողջությամբ տարհանվել է մոլեգնող հրդեհների պատճառով

Մարմարիսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող թուրքական Տուրունչ ավանն ամբողջությամբ տարհանել են մոլեգնող անտառային հրդեհների պատճառով:

Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ի թղթակիցը, շուտով ճանապարհը, որով դուրս են գալիս տեղի բնակիչները, կփակեն, քանի որ կրակը չափազանց մոտ է դրան: Շուտով հնարավոր կլինի դուրս գալ բնակավայրից միայն նավակով։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավում անտառային հրդեհ է բռնկվել Անթալիայի նահանգում չորեքշաբթի օրը։

Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի, իսկ վիրավորներինը՝ 864-ի, հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին, Թուրքիայում վերջին օրերին մարվել է 107 անտառային հրդեհ,առայժմ անվերահսկելի են մնում հրդեհ հինգ օջախներ Անթալիայի և Մուղլայի նահանգներում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.