Թուրքիա մեկնած ադրբեջանցի փրկարարները խայտառակվել են և դարձել են համացանցի ծիծաղի առարկա

Ինչպես հայտնի դարձավ  nւժեղ հրդեհը հանկարծակիի է բերել ադրբեջանցի հրշեջներին Մարմարիսում, ինչից հետո նրանք հայտնվել են օղակի մեջ: Միայն թուրք փրկարարների ջանքերnվ ադրբեջանցի հրշեջ ծառայության աշխատակիցներին հաջողվել է տարհանել տարածքից:

Տեսանյութը հայտնվել է համացանցում և մեծ քննարկումների առիթ է տվել: Թուրք օգտատերերը նշել են, որ անփորձ հրշեջ ծառայողները չպետք է միջամտեն փրկարարական աշխատանքներին:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը 500 հրշեջ ծառայության աշխատակից էր ուղարկել Թուրքիա:

Թուրքիայի Մերսին, Ադանա, Անթալիա և Օսմանիե նահանգներում գտնվող անտառներում բռնկված հրդեհները, չնայած մեծաթիվ հրշեջ տեխնիկայի միջամտությանը, շարունակում են uպառնալիք ներկայացնել տեղի բնակչության համար։

Ուկրաինան , Ռուսաստանը և Ադրբեջանը հրշեջ ինքնաթիռներ և փրկարար ջnկատներ են ուղղարկել Թուրքիա օգնություն տրամադրելու համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.