Թուրքական Բոդրում հանգստավայրի շրջանում կրկին անտառային հրդեհ է մոլեգնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր, Բոդրումի շրջակայքում, Քումբահչե և Գյումբեթ շրջաններում հրդեհներ են բռնկվել: Կրակը տարածվում է դեպի քաղաք, բայց դեռ տներից հեռու է: Զբոսաշրջիկները շարունակում են հանգստանալ»,-ասել է գործակալության աղբյուրը:
Այժմ հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում Ադանայի, Անթալիայի, Մուղլայի, Մերսինի, Օսմանիեի տարբեր տարածքներում: Ավելի վաղ հաղորդվել էր տարերային աղետից 6 զոհի եւ 185 վիրավորի մասին:
Հրդեհները մոլեգնում են նաեւ Մարմարիս հանգստավայրում: