44-օրյա պատերազմին մասնակցած ուսանողները կստանան պետական աջակցություն. ԱԺ-ը օրինագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ

75 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կրթության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, որը երեկ արժանացել էր կառավարության հավանությանը:

Հիշեցնենք՝ այն ուղղված է ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը և ծավալների ընդլայնմանը: Մինչև հիմա պետության կողմից հատկացվող ֆինանսական աջակցությունից օգտվում են բարձր առաջադիմություն ունեցող և որոշ սոցիալական խմբերին պատկանող ուսանողները: Այժմ առաջարկվում է ընդլայնել այդ ցանկը և պետական նպաստներ հատկացնել նաև մարտական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին: Այս տարի վարձավճարի մասնակի փոխհատուցումից կօգտվի շուրջ 4 հազար ուսանող:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.