ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կքվեարկվի Ադրբեջանին ռազմական աջակցությունը դադարեցնելու հարցը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի հանձնաժողովը որոշել է թույլատրել պալատի քվեարկություն անցնացնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունն արգելափակելու հարցով։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայ դատի կոմիտեն։ Նախագծի հեղինակը Ֆրենկ Փալոնեն է։

Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը կարող է տեղի ունենալ այսօր՝ հուլիսի 28-ին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.