Համացանցում է հայտնվել Ռուսլան Աբովյանի սպանության կադրերը

Հուլիսի 24-ի գիշերը Ստավրոպոլի ավտոպարկում սպանվել է քրեական հետախուզության պետի տեղակալ, մայոր Ռուսլան Աբովյանը: Ներկայումս իրավապահ մարմինները որոնում են մարդասպանին:

Համացանցում է հայտնվել անվտանգության տեսախցիկի նկարահանած կադրերը, որոնցում բժշկական դիմակով և ձեռնոցներով մարդասպանը թփերից դուրս է գալիս ու մոտենում ոստիկանական մեքենային և կրակ արձակում ատրճանակից: Աբովյանը փորձել է փախչել, սակայ մարդասպանը հասել է նրան ու շարունակել կրակել: Դրանից հետո նա անհետացել է «ВАЗ-2109» մակնիշի մեքենայով:

Ըստ «Опер Слил» Տելեգրամ-ալիքի` ենթադրյալ մարդասպանը կարող է լինել Չեչնիայում ծնված 44-ամյա Զաուրբեկ Քենիեւը: Այժմ նա հետախուզման մեջ է:

Baza-ն գրում է, որ հնարավոր է՝ նրա սպանությունը վրեժ է: Աբովյանը դեռ 2015 թվականին Չեչնայում հատուկ օպերացիայի է մասնակցել, ինչի արդյունքում մահացել է տեղի բնակիչ Ջամբուլատ Դադաևը, ով կասկածվում էր ծանր հանցագործություն կատարելու մեջ:

Այն ժամանակ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել էր, որ ուժայինների գործողությունները համաձայնեցված չեն եղել իշխանությունների հետ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.