Ադրբեջանը մեղավոր է ճանաչվել. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը մեղավոր է ճանաչել 13 հայ ռազմագերիներին եւ նրանցից յուրաքանչյուրին դատապարտել 6 տարվա ազատազրկման, որը կրելու են ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատավճռում նշված է, որ «պատիժը կրելուց հետո մեղադրյալները պետք է վտարվեն Ադրբեջանից»: Հայ ռազմագերիների դեմ հարուցած քրեական գործերն ու դատավարությունները մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են եւ ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի նորմերին։

Դրանից մեկ օր առաջ՝ հուլիսի 22-ին, հրապարակվել էր նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էդուարդ Դուբակովի քրեական գործով դատավճիռը, որին դատապարտել են 10 տարվա ազատազրկման: Այս ամենի համատեքստում չափազանց կարեւոր իրադարձություն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված վճիռն ընդդեմ Ադրբեջանի։ Դրանով արձանագրվել է, որ Ադրբեջանը խոշտանգել եւ ապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով մոլորվել եւ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: «Արթուր Բադալյանը ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» գործով վճիռը կարող է հիմք դառնալ այսօր Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելիս։ Ադրբեջանական հանցագործ ձեռագիրը չի փոխվում, զսպող գործոններից լավագույնը պատասխանատվության ենթարկելն է»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.