Արշակ Կարապետյանը նոր պաշտոն ստացավ

Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,-ասվում է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ մեր բացառիկ տեղեկությունների համաձայն` իշխանությունները որոշում են կայացրել, որ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին նշանակեն ՀՀ պաշտպանության փոխնախարար եւ կարճ ժամանակ անց, մի քանի օրից նշանակել Պաշտպանության նախարար: Ասել է թե` Վաղարշակ Հարությունյանին մոտ օրերս կազատեն նախարարի պաշտոնից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.