ՀՀ նախագահի աշխատակազմն այսօր ստացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Արշակ Կարապետյանին նշանակելու մասին:
Տեղեկությունը ՀԺ-ին հայտնեց նախագահի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանը:
Գեներալ մայոր Կարապետյանը մինչ այժմ զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ նա ՀՀ վարչապետի խորհրդականն էր:
Հիշեցնենք, քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանը նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: