Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը զորավարժություններ կանցկացնեն Աֆղանստանի սահմանին

Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 5-ից 10-ը Տաջիկստանի Հարբ-Մայդոն զորավարժարանում, Աֆղանստանի սահմանից 20 կմ հեռավորության վրա: Այս մասին լրագրողներին հայտնել Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Օգոստոսի սկզբին Հարբ-Մեյդոնում մենք կմասնակցենք համատեղ զորավարժություններին՝ Տաջիկստանի և Ուզբեկստանի  զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների ներգրավմամբ», – ասել է Լապինը:

 

Գեներալ-գնդապետի խոսքով՝ զորավարժությունների ընթացքում կմշակվեն միավորված ուժերի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստման աշխատանքներ՝ դաշնակից պետության տարածք ներխուժած ապօրինի զինված կազմավորումների ջոկատները ոչնչացնելու համար: Զորավարժություններին ներգրավված զինծառայողների թիվը դեռ հայտնի չէ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.