Սահմանադրական դատարանը մերժեց չորս ուժերի դիմումները. ընտրությունների արդյուքները մնում են անփոփոխ, Նիկոլ Փաշինյանը առանց Ազգային ժողովի քվեարկության կնշանակվի վարչապետ՝ որպես խորհրդարանական մեծամասնության թեկնածու:
Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր դիմել են ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։ ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին: Սահմանադրական դատարանը որոշումը պետք է հրապարակի մինչև այս օրվա ավարտը: