Լիբանանի նորանշանակ վարչապետը հրաժարական է տալիս

Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակված Սաադ Հարիրին հեռացել է պաշտոնից՝ այն բանից հետո, երբ իր առաջարկած կառավարության կազմը մերժվել է՝  նախագահ Միշել Աունի կողմից: Այս մասին հաղորդում է Daily Star Lebanon-ը։

Սաադ Հարիրին, իր ընտանիքի քաղաքական անցյալի և նախկինում վարչապետի պաշտոնում աշխատանքի շնորհիվ,  համարվել է Լիբանանի սակավաթիվ քաղաքական առաջնորդներից մեկը, որն ի վիճակի է միմյանց հետ թշնամացած քաղաքական խմբերի միջև համագործակցություն կայացնելու միջնորդ հանդիսանալ՝ կառավարություն ստեղծելու համար: Սակայն, նրա հրաժարականն, այսպիսով,  կասկածի տակ է դնում Լիբանանում խորացող քաղաքական և տնտեսական ճգնաժամը մեղմելու հեռանկարները:

Հիշեցնենք, որ Լիբանանն առանց կառավարության է, քանի որ նախկին վարչապետ Հասան Դիաբը հրաժարական էր տվել 2020-ի օգոստոսին՝ Բեյրութի նավահանգստի ողբերգական պայթյունից և դրան հետևած հակակառավարական ցույցերի ալիքից հետո։ Հոկտեմբերին վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր, Սաադ Հարիրիի կառավարություն կազմելու ջանքերը շարունակաբար ձախողվում էին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.