Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղին հայտնվել է ջրի մեջ

Մոսկվայում ուժեղ անձրեւների արդյունքում «Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղին ամբողջովին ողողվել է ջրով: Ականատեսները տեսանյութեր են հրապարակել , որոնք ցույց են տալիս ջրհե-ղեղվшծ թռիչքուղին ու ինքնաթիռները: Հեղեղվել է նաև օդանավակայանի ստորգետնյա կայանատեղին:

Վատ եղանակի պատճառով որոշ թռիչքներ չեն կարողացել վայրէջք կատարել Շերեմետեւոյում և uտիպվшծ իրենց ուղղությունները փոխել են դեպի այլ օդանավակայաններ ՝ Սանկտ Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդը, Հելսինկին, ինչպես նաև Մոսկվայի մյուս օդանավակայաններ` Վնուկովո և Դոմոդեդովո: Շերեմետեւոյից հետաձգվել է ավելի քան 20 տեղական ու միջազգային չվերթների մեկնումը: Երեկ 16:00-ից ավիացիոն ծառայությունները հայտարարեցին, որ ինքնաթիռները նորմալ ռեժիմով վայրէջք են կատարում Շերեմետեւոյում ՝ չնայած թռիչքուղիների ջրհ-եղեղին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.