«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, որ հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության ամանորյա նվերը մանկավարժներին:
Ուսուցիչների աշխատավարձի կրճատման մասին կառավարական որոշում չկա, ուղղակի պակասեցվելու է դպրոցների ֆինանսավորումը:
Կարծում ենք՝ սա էականորեն չի անդրադառնա մանկավարժների սոցիալական վիճակի վրա, որովհետեւ, միեւնույն է, նրանք միս եւ կարագ չեն օգտագործում»:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am