Բաքվում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են բացատրություն տալ Շուշի չայցելելու համար

Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանությունները հրաժարվել են բացատրություն տալ, թե ինչու դեսպանները չեն այցելել Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք։ Ադրբեջանական haqqin.az-ի հարցմանը ի պատասխան՝ Ֆրանսիայի դեսպանատունը նշել է․ «Դեսպանատունը չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցը»։

ԱՄՆ դեսպանատնից էլ մեկնաբանել են․ «Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի և որոշակի միջոցառումների չայցելելու պատճառների մանրամասները»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.