Լիազոր Չայկան համոզել է Պուտինին կազակներ հավաքագրել ՌԴ Ազգային գվարդիա. Նրանք հայ չեն

Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգում պետության ղեկավարի լիազոր Յուրի Չայկա | ria

 

Նալչիկ, 10 հուլիսի – ՌԻԱ Նովոստի: Վլադիմիր Պուտինը սատարում է Ռուսգվարդիայում կազակական առանձին ստորաբաժանումներ ստեղծելու գաղափարին, ասել է Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգում պետության ղեկավարի լիազոր Յուրի Չայկան, ելույթ ունենալով Նալչիկում «Կազակական միասնություն – 2021» երիտասարդության եվրասիական ֆորումում:

Մինչեւ 2020թ. ՌԴ գլխավոր դատախազ Չայկայի կարծիքով, կազակները պետք է լինեն Ռուսգվարդիայի տարածքային միավոր: Չայկան նշեց, որ նամակ է գրել ՌԴ նախագահին, և նա սատարում է այս նախաձեռնությանը:

 

«Սրանք կլինեն, կարծում ենք, կազակական գնդեր, կստեղծվեն գումարտակներ բացառապես կազակական. Դրանք տեղակայվելու են կազակների բնակության վայրերում: Սա է մեր գաղափարը», – ասել է Չայկան:

Մոսկովյան մեկնաբանների կարծիքով, ռուսական նոր ժանդարմերիայի կազմում կազակության վերականգնումը տանում է դեպի ցարական Ռուսաստանի գոյության վերջին տասնամյակի պրակտիկա: Իբրեւ պատժիչ զորատեսակ կազակները, սակայն, չկարողացան ճնշել կայսրության հպատակների ընդվզումը:

Առայժմ անպաշտոն կուբանյան կազակները Կովկասի բնիկ ժողովուրդ չերկեսների զգեստներով | rbk

 

Ըստ ՌԴ Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ, ականավոր բյուզանդագետ Սերգեյ Կարպովի, «կազակ» անվանումը ծագում է թյուրքական «ղաչաղ» բառից, որով Ղրիմի թաթարները կոչում էին թերակղզու անվտանգության կորիզ՝ հայկական հեծելազորին, ընդգծելով հայ զինվորականության ազատ, այսինքն ոչ ճորտ կարգավիճակը:

Կազակ անվանումը հետզհետե անցել է ճորտությունից ազատվող սլավոնական զորակոչային խմբերին, որոնք մարտնչում էին միջնադարի գրոհային առավել ահեղ ուժ հայկական հեծելազորի կազմում՝ մերձսեւծովյան տափաստաններից մինչեւ Հռոմ եւ Ապենինյան թերակղզու հյուսիս՝ Ալպեր: Նախագահ Պուտինի կազակները, բնականաբար, հայ չեն:

Ezerk.am

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.