Եվրամիության հզոր աջակցությունը Հայաստանին․ Բրյուսելում զգացին, որ կտրվում է քաղաքակրթական շղթան

Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարվա ընթացքում 1,5 մլրդ եվրո տրամադրել Հայաստանում 5 հիմնական ծրագրերի իրականացման համար, այդ թվում՝ Սյունիքի մարզի զարգացման ռւ Հյուսիս-Հարավ ճանապարհի համար։

Հայաստանի համար ազգային օրակարգի ամենակարեւոր հարցերից է Հյուսիս-Հարավ միջանցքի գործունեությունը, ասված է Եվրահանձնաժողովի զեկույցի մեջ։ Այդ ուղղությամբ ԵՄ ներդրումները կենտրոնացած կլինեն Հյուսիս-Հարավ մայրուղու չկառուցված հատվածների վրա, մասնավորապես՝ Սիսիան-Քաջարան թունելի կառուցումը։

Հինգ ուղություններից մեկն էլ կլինի Սյունիքի մարզին օժանդակությունը։ Այդ նպատակով ԵՄ-ն 80 մլն եվրո է պատրաստվում տրամադրել։

Եվրամիության հետաքրքրությունը Սյունիքի մարզի եւ Հյուսիս-Հարավի հանդեպ պատահական չէ։ Ներկայում այստեղ քաղաքակրթական աշխարհակարգին հակադրվել է «Կովկասում նոր կարգ» կառուցելու ռուս-թուրքական ծրագիրը։ ԱՄՆ եւ Եվրոպան, Իրանը, Հնդկաստանը, Վրաստանն ու Հայաստանը կառուցում են Հյուսիս-Հարավ մայրուղին։ Ռուսաստանն ու Թուրքիան Բաքվի հետ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն են առաջ քաշում։ Այն կոչված է ոչ միայն Ռուսաստանի «պարեկությամբ» միացնել թյուրքական աշխարհն, այլեւ կտրել Հայաստանն Իրանից, խոչընդոտել Հյուսիս-Հարավ մայրուղին եւ խզել քաղաքակրթական շղթան։ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.