«Հայաստան» դաշինքն առաջիկա օրերին կդիմի ՍԴ՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

«Հայաստան» դաշինքն առաջիկա օրերին կդիմի Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է դաշինքի ֆեյսբուքի էջում: 

«Դաշինքն ստացել է մոտ 300 հազար ընտրողի քվե և անպայման տեր է կանգնելու այդ քվեներին, չի դավաճանելու իր ընտրողին»,- նշված է հաղորդագրությունում։ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.