Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.