Մոսկվայում այսօր մեկ ամսվա նորմայի 70 %-ի չափով տեղումներ են գրանցվել: Տեղատարափ անձրևները խաթարել են քաղաքի բնականոն կյանքը: Հեղեղվել են մի շարք ավտոճանապարհներ, ջուրը լցվել է մետրոյի որոշ կայարաններ: Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ հետաձգվել է: Քամին պոկել-տարել է շենքերի տանիքներ, տապալել ծառեր:
Մերձմոսկովյան շրջանում կայծակը հարվածել է տրանսֆորմատորային ենթակայանի. Բալաշիխայում 15 հազար մարդ մնացել է առանց էլեկտրական հոսանքի:
Քաղաքային իշխանությունները վերացնում են հեղեղի հետևանքները: