Ով էր ադրբեջանցիների զանգերի մասին կեղծ լուրեր տարածողը. ԱԱԾ-ն արձագանգել է

Դեռ  երեկ երեկոյան ԱՀ ԱԱԾ-ն հերքեց ադրբեջանցիների կողմից արցախցիներին՝ բնակարանները վաճառելու առաջարկով զանգերի մասին լուրը։ ԱՀ ԱԱԾ-ի  հայտարարւյան մեջ ասսվում էր.

Արձագանքելով սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի «Ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները», իրազեկում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Մենք փորձեցինք  պարզել տարածված  կեղծ լուրերի սկզբնաղբյուրը,  պարզվեց, որ  իրականության հետ  աղերս  չունեցող սուտ լուրը  տարածել էր «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:

 

  •  

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.