Ադրբեջանցի զինծառայողները սպառնացել են հայ-ադրբեջանական սահմանին իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողներին

«Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողների հասցեին:

«Արմենիապրես»-ի փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ:

Կազմակերպությունը դատապարտել է լրագրողների նկատմամբ նման անընդունելի վարքագիծը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.