«Սա ձեզ ասում եմ որպես արցախցի ու վատ եմ զգում...». Թամարա Հայրապետյան

Ծնունդով արցախցի, բանասիրական գիտությունների դոկտոր Թամարա Հայրապետյանի գրառում-կոչը համերկրացիներին… Պատերազմի օրերին ոչ մի արցախցի Հայաստանում անմասն չի մնացել ֆինանսական եւ բարոյական աջակցությունից: Այսօր էլ, երբ մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում։

Արցախում, բազմաթիվ տեղափոխված արցախցիներ շարունակում են դեռ մնալ Հայաստանում, Ծաղկաձորում ու այլուր, ապրում են ՀՀ քաղաքացու վճարած հարկերի հաշվին ու փոխանակ գնան ու վերակառուցեն իրենց հայրենիքը, գործիք են դարձել ղարաբաղյան կլանի ձեռքին ու ապակայունացնում են Հայաստանի ներքաղաքական կյանքը: Ինչ վերաբերում է ընտրություններին, ՀՀ քաղաքացին կատարել է իր ընտրությունը ու ոչ մեկ իրավունք չունի այն չհարգել: Դուք թշնամություն եք սերմանում չշնորհավորելու ձեր այդ ակցիայով, երբ վիրավորում եք ոչ միայն ՀՀ-ի վարչապետին, այլև ձեր նախագահին, ու ձեր այդ ուղղորդված ակցիաները լավ տեղ չեն տանում ձեզ: Ձեր փրկիչ վոյնը թող հարկ համարի գա Արցախ եւ ձեզ հետ միասին շենացնի Հայրենիքը: Ես սա ձեզ ասում եմ որպես արցախցի ու վատ եմ զգում ձեր անշնորհակալ պահվածքի համար: Ոչ մեկ հող չի ծախել: Լսեք Սամվել Բաբայանին: Երեսուն տարի ղարաբաղյան կլանը խաբել է և՛ ձեզ, և´մեզ: Ես որպես գիտնական գրոշներ եմ ստացել, սակայն լռել եմ` մտածելով, որ պետությունը միջոցներ չունի, միայն թե կարողանա պահել Արցախը և բանակը: Վերջում պարզվեց, որ ո՛չ բանակ ունենք, ո՛չ զենք, բայց կլանը կուտակել է անսահման հարստություն , իսկ այժմ էլ ձեզ մատի վրա խաղացնում է` իր հանցանքները կոծկելու համար: Էլ չեմ խոսում պատերազմի ժամանակ Հայաստան փախած ջահել արցախցի տղամարդկանց մասին, որոնց մղած կռիվը ֆեյսբուքում էր: Խելքներդ գլուխներդ հավաքեք: Մի հատ ավելորդ բան գրեք, նենց փաստեր կբերեմ, անուններ կտամ, բոլոր փախածներիդ ճանաչում եմ ու ամաչում եմ ձեր փոխարեն:

Արցախյան 1-ին պատերազմում փոքր եղբայրս զոհվել է, իսկ երկու մեծ եղբայրներս պատերազմի վերքերի պատճառով հեռացել են կյանքից: Ես Երևանում եմ ապրում տասնութ տարեկանից: Այս պատերազմում իմ միակ որդին կռվում էր Շուռնուխում: Իսկ ինչ են արել այսօր բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը: Մի քիչ մտածեք:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.