«Ես մեր քաղաքացիներին ասում եմ՝ մոլորյալներ…». Արթուր Վանեցյան

«Ես մեր քաղաքացիներին ասում եմ՝ մոլորյալներ, որովհետև չի կարող երկրում լինել այնպիսի իրավիճակ, որը մենք ունենք այսօր և այս իրավիչակի պատասխանատուն ստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շուրջ 600 հազար և ավել քվե, բայց ունենք փաստ: Ուստի մեզ հարկավոր է վերլուծություն, թե ինչու այդպես ստացվեց»,-այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ և «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը:

Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմը ցույց է տվել, որ այլ երկրների խորհրդարանների մակարդակով գոնե դատապարտող հայտարարություն՝ Ադրբեջանին և դրա պատճառն այն է, որ այս իշխանությունները գրեթե բոլորի հետ փչացրել են հարաբերությունները:

«Խորհրդարանական դիվանագիտությունը չի գործել էֆեկտիվ: Արդեն շուրջ 20 օր չունենք Արտաքին գործերի նախարար և արտաքին քաղաքականություն առհասարակ չի իրականացվում: Այնուամենայնիվ, եթե մենք հայտնվենք խորհրդարանում ես կարծում եմ, որ մենք պետք է բոլոր ճիգերը գործադրենք, որպեսզի վերականգնենք Հայաստանի հեղինակությունը միջազգային կառույցներում»,-ասաց Վանեցյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.