Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատանքից ազատման դիմում կներկայացնի. նոր զարգացումներ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատանքից ազատման դիմում է պատրաստվում ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

Օրերս նրա նկատմամբ նոր կարգապահական վարույթ է հարուցվել:

Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում:

Կրթություն

1986 թվականից 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Աշխատանքային փորձ

1995 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես առաջատար խորհրդատու:

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ:

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Զինվորական դատախազությունում՝ որպես քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության բաժնի դատախազ:

2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ:

2006 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխատել է ՀՀ Նախագահի վերհսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ:

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականի մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում:

Այլ տեղեկություններ

1987 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.