Ահազանգ․երկու ընտրատեղամասերում ընտրողներին չեն տրամադրում 3-րդ համարի քվեաթերթիկը

Քիչ առաջ ահազանգ ենք ստացել, որ Շենգավիթի 8/36 և Սարի թաղի 10/7 ընտրատեղամասերում ընտրողներին չեն տրամադրում 3-րդ համարի քվեաթերթիկը։

 

Նշված տեղամասերից մեկում խախտումն արձանագրել են նաև «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները։

Նմանատիպ ահազանգեր ենք ստացել նաև 10/03 ընտրատեղամասի հետ կապված։

Հիշեցնենք, որ 3-րդ համարը Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեաթերթիկն է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.