Ռոբերտ Քոչարյանը՝ հետընտրական զարգացումների մասին

«Նայեք, առաջ չգնանք, ընտրություններից հետո կերևա»,- այսօր լրագրողներին ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հետընտրական ի՞նչ զարգացումներ կարող են լինել երկրում։ Հարցին՝ եթե իրենց դաշինքը մեծամասնություն չկազմի, հանրահավաքներ կանցկացնե՞ն, Քոչարյանը հստակ պատասխան չտվեց։ Նա նշեց, որ ընտրությունների արդյունքներից հետո կանդրադառնան այդ հարցին։

Նա անդրադարձավ հարցին, որ լռության օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչով էր հանդես եկել։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բարեբախտաբար արձագանքեց այդ խախտմանը։ Սա ուղղակի ցույց է տալիս այս իշխանության դեմքը, որ որևէ հարգանք չունեն օրենքի նկատմամբ, չեն ունեցել այս երեք տարվա ընթացքում և շարունակում են չունենալ նույնիսկ ընտրությունների օրը»,- նշեց Քոչարյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.