Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 12․2%-ը

Ժամը 11:00 – ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակիցների թիվը կազմել է 316,291 կամ 12․2%։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից։

2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 201250 ընտրող կամ 7.76%: 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել էր 344 հազար 714 քաղաքացի կամ 13,32%: 2012 թվականի մայիսի 6-ին ժամը 11-ի դրությամբ քվեարկել էր 380 հազար 417 ընտրող կամ ընտրողների 15.08%:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.