Լավրովը՝ Ադրբեջանում թուրքական բազայի ստեղծման մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների հնարավոր ստեղծման մասին հաղորդագրությունները՝ դրանք շշուկներ անվանելով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք չենք քննարկել այդ հարցը և շշուկները չենք մեկնաբանում», – ասել է Լավրովը։

Ավելի վաղ Ադրբեջանում թուրքական բազա բացելու հնարավորության մասին խոսել էր Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.