Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Սամվել Կարապետյանի ու Արա Աբրահամյանի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության ղեկավար, գործարար Արա Աբրահամյանին, ինչպես նաև Տաշիր ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին և Royalsys Engineering- ի ղեկավար Դավիթ Գալուստյանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում կատարելով Ադրբեջանի դատախազության պաշտոնական հայտարարությանը։

«Պարզվել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Սարգսի Կարապետյանը և Royalsys Engineering- ի սեփականատեր Դավիթ Գալուստյանը, KOMEX- ի գլխավոր տնօրեն Արա Արշավիրի Աբրահամյանը և այլք, ՀՀ ԶՈՒ զինամթերքով ապահովելու նպատակով, խախտելով «Միջազգային բեռնափոխադրումների մասին» մաքսային կոնվենցիան և Եվրոպայում սովորական սպառազինության սահմանափակման մասին պայմանագրի պահանջները  զինամթերք, պայթուցիկ նյութեր և ռազմական տեխնիկա են մատակարարել Հայաստան» , –  ասվում է հայտարարության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.