Ռուսաստանը դրական է վերաբերվում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը. Էրդողան

Ռուսաստանը դրական է վերաբերվում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նա նշել է, որ Մոսկվայի կողմից նախագծին խոչընդոտելու որեւէ մտադրություն չի տեսնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը, տեղեկացնում է news.am-ը:

«Մենք Զանգեզուրի միջանցքի նախագիծը շատ կարեւոր ենք համարում: Ռուսաստանն այդ հարցում շատ բարյացակամ է», նրա խոսքը մեջբերում է NTV-ն:

Էրդողանը նշել է, որ շուտով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Շուտով ես նույնպես կհանդիպեմ Պուտինի հետ», հավելել է Էրդողանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.