ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է. Ինչ է լինելու առաջիկա շաբաթներին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին զգոն լինել Հայաստանում մոտակա երկու շաբաթներին՝ կապված հետընտրական հնրավոր գործընթացների հետ։ Ասվում է, որ Երեւանում եւ մարզերում հնարավոր են հանրահավաքներ։

Ընտրարշավի մասնակից ուժերը, քաղաքագետները վաղուց են քննարկում Հայաստանում հնարավոր հետընտրական զարգացումները։ Գրեթե բոլորը հանգում են այն եզրակացության, որ ոչ մի ուժ ի վիճակի չի լինելու կառավարություն ձեւավորել, եւ կլինի կամ կոալիցիա, կամ երկրորդ փուլ։

Չի բացառվում նաեւ երրորդ՝ ճգնաժամային տարբերակը։ ԱՄՆ դեսպանատունն իրականում զգուշացնում է ոչ թե խաղաղ հանրահավաքների, այլ հնարավոր սադրանքների մասին, որոնք կարող են հրահրել ընտրությունների արդյունքներից դժգոհ ուժերը։

Հայաստանի լարված իրավիճակում ցանկացած սադրանք կարող է կրակ առաջացնել։ Իսկ քաղաքական կրակի մեջ միշտ էլ կգտնվեն ուրիշի ձեռքով շագանակներ հանելու ցանկացողներ։ Չի բացառվում, օրինակ, արտակարգ իրավիճակի հայտարարում եւ ճգնաժամային կառավարության ձեւավորում։ Կարեն Կարապետյանն էլ արդեն Հայաստանում է, եւ Ռոբերտ Քոչարյանը նրա հետ է քննարկում ապագա պլանները։

Հայաստանը կարող է շահել ընտրությունից միայն մի դեպքում՝ եթե իշխանության չգան եռակողմ հայտարարությանը, Ռուսաստանի հետ «խորը ինտեգրմանը» հավատարմություն հայտնած եւ ինքնիշխանությանը չհավատացող ուժերը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.