Սկանդալ Պուտին-Բայդեն հանդիպմանը. Ի՞նչ է կատարվել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևի «Լա Գրանժ» վիլլայում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:

Հանդիպման ընթացքում միջադեպ է գրանցվել: Լրագրողներից ոչ բոլորն են կարողացել ներս մտնել ու ընթացքում ձայներից ու լրագրողների վեճից հետո երկու երկրների նախագահները ընդհատել են զրույցը: Ռուսական անվտանգության ուժերը ստիպված են եղել նրանցից մի քանիսին դուրս հրավիրել հանդիպման սենյակից:

Հիշեցնենք, որ Պուտինը  «Լա Գրանժ»-ում հանդիպել է Շվեյցարիայի նախագահի հետ:

Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից՝ նեղ և երկուսը՝ ընդլայնված` թեյի և սուրճի ընդմիջմամբ: Նախորդ օրը հանդիպման նախապատրաստական աշխատանքներին ծանոթ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ նախատեսվում է՝ դրանք կտևեն 4 ժամ 45 րոպե:


Ռուսաստանի պատվիրակության կազմում, բացի Պուտինից, ներառված են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Հրավիրված են նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը և Սիրիայի հարցով նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.