Ժնևում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը

Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև բանակցությունները՝ նեղ կազմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:

Նշվում է, որ հանդիպումն ընթանում է փակ դռների հետևում, մինչ հանդիպմանը մեկնարկը լրագրողները պրոտոկոլային նկարահանում իրականացնելու հնարավորություն են ունեցել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.