Ալիեւին ու Էրդողանին դիմավորել ու Շուշի է ուղեկցել գեներալ Մուրադովը

Lragir.am-ը գրում է. Ըստ տեղեկությունների, այսօր Ալիեւին եւ Էրդողանին դիմավորել ու Շուշի է ուղեկցել Արցախում ռուսական զորախմբի հրամանատար գեներալ Մուրադովը: Հիշեցնենք, որ Շուշիում Ալիեւն ու Էրդողանը ստորագրել են այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որում ամրագրել են երկու երկրների առաջիկա սերտ ինտեգրումը պաշտպանական, տնտեսական եւ այլ ոլորտներում: Էրդողանն ասել է, որ մտադիր է Շուշիում հյուպատոսություն բացել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.