Պողոս Պողոսյանին ծեծելով սպանողին ձայն տալով՝ այրելու են համայն հայության առաջ ՀՅԴ դրոշը. Փաշինյան

«Հունիսի 20-ին ժողովուրդը պետք է տա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կոպեկներով սեփականաշնորհած և սեփական ստամոքսները լցրած ստահակների պատասխանը»,- այսօր Սյունիքի մարզում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Հունիսի 20-ին հայ ժողովուրդը և ՀՀ բոլոր ազնիվ դաշնակացականները պետք է տան դաշնակցական Պողոս Պողոսյանին Պապլավոկի զուգարանում ծեծելով սպանած ստահակի պատասխանը։ Էն դաշնակցականները, որ կքվեարկեն Պողոս Պողոսյանին սպանած ստահակների օգտին, էդ դաշնակցականներն իրավունք չունեն կրելու իրենց հերոսական նախնի քաղաքական ուժի անունը և դրոշը։ Նրանք, որ սովոր են Թուրքիայի դրոշները վառել Ազատության հրապարակում, էս ընտրություններում Պողոս Պողոսյանին ծեծելով սպանողին ձայն տալով՝ այրելու են համայն հայության առաջ ՀՅԴ դրոշը։ Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա հայ զինվորի հացը Մոնտե Կառլոյի կազինոյում մսխած ստահակի պատասխանը»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.