«Պատիվ ունեմ» դաշինքը հավանական է համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը

«Պատիվ ունեմ» դաշինքը հավանական և իրական է համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես վստահ եմ, որ այս իշխանություններին հեռացնելու համար մենք դիմելու ենք բոլոր տրամաբանված քայլերին: Իրական եմ համարում «Հայաստան» դաշինքի հետ մեր կոալիցիայի ստեղծումը», նշեց Բաբայանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.