15 հայ ռազմագերիներ վերադառնում են Հայրենիք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում հանդիպումը բնակիչների հետ սկսեց ուրախալի լուրով նշելով, որ Հայրենիք է վերադառում 15 հայ ռազմագերի: «Արմենիապրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ավելի մանրամասն այդ մասին կխոսի Գավառում՝ հույս հայտնելով, որ մինչ այդ ռազմագերիներն արդեն կլինեն Հայաստանում:

 

ՀՀ վարչապետի պաշոտնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի Գավառի հանդիպումը նախատեսված է 19:30-ին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.