Բաքվում դատվող հայ ռազմագերին հանդես է եկել վերջին խոսքով

Այսօր Բաքվի Յասմալիի շրջանային դատարանում շարունակվել է լիբանանահայ ռազմագերի Վիգեն Աբրահամի Էուլջեկչյանի դատավարությունը, ում մեղսարգվում են ծանր հանցագործություններ՝ «ահաբեկչություն», «անօրինական ճանապարհով Ադրբեջանի տարածք ներթափանցում» եւ այլն։

Փաստաբանը հանդես է եկել ելույթով, խնդրելով արդարացնող դատավճիռ կայացնել։

Վերջին խոսքով հանդես է եկել նաեւ Վիգեն Էուլջեկչյանը։ Նա նույնպես խնդրել է արդարացնող վճիռ կայացնել։

Դատական կոլեգիան գնացել է խորհրդակցական սենյակ։ Վճիռը կհրապարակվի հունիսի 14-ին։ Դատախազը, հիշեցնենք, որ պահանջել էր քսան տարվա բանտարկություն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.