Սյունիքում թեժ վիճաբանություն է տեղի ունեցել Վահե Հակոբյանի ու Քոչարյանի միջև

MediaNews-ը գրում է.  Հունիսի 7-ից՝ ընտրարշավի մեկնարկի հենց սկզբից Քոչարյան մեկնեց Սյունիքի մարզ և այնտեղից փորձեց մեկնարկել իր քարոզարշավը: Արդեն 2 օր էշ ինչ Քոչարյանը շարունակում է ելույթներ ունենալ Սյունքի տարբեր համայնքներում՝ հույս ունենալով, որ գոնե Սյունիքում էժան շահարկումներով կհաջողվի ժողովրդի գոնե մի մասին քաշել իր կողմը:

Բայց արի ու տես, որ անգամ մաիպուլյացիոն ու էժան շահարկումները, ինչպես նաև հանցավոր կապերը արդյունք չեն տալիս։  Հրապարակները կիսադատարկ են, մարդ չի հավաքվում, Քոչարյանն էլ, ով մեծ հույսեր էր կապում Սյունիքի հետ, արդեն իսկ գիտակցում է ընտրություններում իր պարտությունը։  Իսկ ասօր անգամ Քոչարյանի «ԿՐԵԼՈՒ ԵՆՔ» կոչին արձագանքողներ չկային։

 

Մեր տեղեկություններով այսօր վիճաբանություն է տեղի ունեցել Քոչարյանի ու Սյունիքի նախկին մարզպես Վահե Հակոբյանի միջև։  Քոչարյանը մեղադրանքներ է հնչեցրել Վահե Հակոբյանի հասցեին, մեղադրելով վերջինիս անգործության մեջ, որ հանրահավաքներին չի կարողանում մարդ հավաքել, միայն մեծ-մեծ խոսում է։

Բանը հասել է նրան, որ Քոչարյանն անգամ հայհոյել է Վահե Հակոբյանին, իսկ վիճաբանության ներկաներին հասզիվ է հաջողվել հանդարտեցնել Վահե Հակոբյանին ու Քոչարյանին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Սյունիքում թեժ վիճաբանություն է տեղի ունեցել Վահե Հակոբյանի ու Քոչարյանի միջև